ՀՀ վարչապետը որոշում է կայացրել, ըստ որի՝ պաշտոնից ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, և նրա փոխարեն նշանակվել է նոր տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ժիրայր Խառատյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ էլ Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ․ « Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռոբերտ Բազիկյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
Նշենք, որ Ռոբերտ Բազիկյանը ԱԱԾ նախկին փոխտնօրենն է, որը պաշտոնից ազատվել է 2020թ․ հուլիսի 17-ին։
comment.count (0)