ՌԴ խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակը. Վլադիմիր Պուտին |armenpress.am|
15:48 - 21 դեկտեմբերի, 2021

ՌԴ խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակը. Վլադիմիր Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը: Այս մասին ՌԴ Պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում: Մեծամասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, իրականացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները, պահպանվել են պատմության եւ մշակույթի հուշարձանները»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին ՝ պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել