«Հեղափոխության արժեք» բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում․ Գալջյանը անդրադարձավ Մարությանի ելույթին
16:53 - 22 դեկտեմբերի, 2021

«Հեղափոխության արժեք» բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում․ Գալջյանը անդրադարձավ Մարությանի ելույթին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը քաղաքապետին անվստահություն հայտնելու նիստի ընթացքում անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին։ 

«Երբ խոսվում է հեղափոխության արժեքներից և հեղափոխությունից, ես գնում եմ նախորդ տարի այս օրերին և ուզում եմ հիշել հակահեղափոխությունը անել, շենքեր էին գրավում, Ազգային ժողովի նախագահին էին փորձում սպանել, պատգամավորներին էին հետապնդում, այսինքն երբ հակահեղափոխություն էր, որտե՞ղ էր Երևանի հեղափոխական քաղաքապետը, աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ, թե՞ կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով էր զբաղված։ Կներեք, այդ հեղափոխության արժեք բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում, կոռուպցիայից է խոսվում, պարգևավճարներ, որ գաղտնի պարգևավճար են տվել, գաղտնի, ոչ գաղտնի, ի՞նչ կապ ունի։ Եթե պրեմիան կամ պարգևավճարը կոռուպցիա է, ինչու՞ էիք տալիս, այսինքն   այստեղ կոռուպցիա չի,  կառավորությունում կոռուպցիա է»։

Գալջյանի խոսքով՝ երբ խոսվում է պաշտոնյաների կողմից զանգերի մասին, պետք է անուններ հնչեցվեն․ «Պետք է անուններ տրվեն, դա ասելով չի, ոչ մի անգամ մեր խմբակցության նիստի ժամանակ կամ որևէ առանձնազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեզ չի ասել՝ բա իշխանական ձեր այս թիմակիցը կամ մեր թիմակիցը զանգել է և սենց հարցով խնդրում է, որ ընդառաջեն օրենքից դուրս գամ չգիտեմ ինչ։ Անուններ պետք է տալ, երեք տարի ասեիք մեզ այդ մասին, մենք էլ միջոցներ ձեռնարկեինք։ Կամ այդ տրամաբանությամբ որ գնաք, այս շենքում էլ և այս շենքի ենթակա հիմնարկներում մարդիկ են աշխատում, ովքեր մերձավոր կապեր ունեն պարոն Մարությանի հետ, ես չեմ ուզում անձնավորել, բայց ստիպված եմ այդ ամեն ինչը ասել։Պրեմիաներից են խոսում, աղբահանության հիմնարկում երկու տարի է լափում են կներեք արտահայտությանս համար, ինչու՞ չէիք բռնում, մինչև ես փաստերը չբերեցի ոչ մի արձագանք չստացավ ու մինչև այսօր այդ մարդիկ աշխատում են այդտեղ։ Նորմա՞լ է դա, թե չի նկատվում»։

Նա նաև անդրադարձավ Մարությանի դիտարկմանը, որ ինքը դուրս է եկել ՔՊ-ից, ոչ թե «Իմ քայլը» խմբակցությունից․ «Իմ քայլը»-ՔՊ բառախաղի հետ կապված, և ՔՊ անունը հայտնի չէր, դրա համար 2018 թ․-ին այդ անունով չմասնակցեցին։ Այս ամառ այդ անունով մասնակցեցինք 53% հավաքեցինք, այսինքն այն ժամանակ, որ այդ անունով ներկայանայինք, 83% չէինք ստանալու, 8% էինք ստանալու»։
Նա նաև նշեց՝ ուրախ է, որ Մարությանը քաղաքական հայտ ներկայացրեց․ «Իհարկե, ձախողված հայտ էր դա  և սկիզբն ու  ավարտը կարող է լինել միաժամանակ, բայց այս ամեն ինչը ես կարծում եմ, որ չպետք է ասվեր, որովհետև մեր տոնայնությունը և մեր դիրքորոշումները լրիվ այլ տոնի մեջ էին և այլ նպատակ էին հետապնդում»։  

Նա անդրադարձավ նաև ավագանու որոշ անդամների հայտարարություններին, ըստ որոնց իրենց հասցեին սպառնալիքներ են հնչեցվել․ «Այստեղ գործընկերներ ունենք, ովքեր ինչ-որ հետապնդումներից են խոսում, ճնշումներից են խոսում, ժողովրադավարությունից են խոսում, ու այս պրոցեսը ներկայացնում են հակաժողովրդավարական ու ՔՊ-ն էլ իբր ՀՀԿ է դարձել։ ՔՊ-ն որ ՀՀԿ դառնար, այս անվստահության նիստը չէր լինի, ով որ պետք էր, այս շենքից վաղուց դուրս կգար, դա լավ իմացեք, և այդ համեմատությունը, որ ՀՀԿ եք դառնում․․․այդ մարդը, ով եկել ասում էր՝ ինձ ճնշում են, վեց ամիս առաջ ինձ նամակ է գրում, ասում է՝ ես պատրաստ եմ ՔՊ մտնեմ, բայց ինձ անցողիկ տեղում պատգամավորի մանդատ տվեք։ Ես չեմ սիրում անձնական խոսակցությունը հրապարակել, բայց երբ ֆրակցիայի նիստի քննարկումը դուրս է հանվում կամ առանձնազրույցը դուրս է հանվում, կարո՞ղ է չատն էլ պետք է հրապարակենք, որ տնից մարդ չկարողանա դուրս գա դրանից հետո, պետք է սահման ունենալ այդ ամենից առաջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել