Դատարանը անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները
19:25 - 30 դեկտեմբերի, 2021

Դատարանը անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Դատարանը բավարարել է ՔՊԿ Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իմքայլական նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանը և հրապարակել դատարանի որոշումը:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով: Ինչից  հետո եկել էին Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները և համայնքապետ ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մտնել շենք, և երդմնակալությունը կազմակերպվեց դրսում: Նույն օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել