Երկրում բողոքի ակցիաների ֆոնին ղազախական լրատվամիջոցների կայքերը արտասահմանից ժամանակավորապես անհասանելի են դարձել։ Հայտնում է ria.ru-ն։
Մասնավորապես, հնարավոր չէ մուտք գործել zakon.kz, tengrinews.kz և vlast.kz պորտալների կայքէջերը, անհասանելի է նաև Sputnik-Ղազախստան կայքէջը։
Ղազախստանի մի շարք կառավարական գերատեսչությունների կայքեր նույնպես դադարել են հասանելի լինել արտերկրից, հայտնում են ria.ru-ի թղթակիցները։
Ավելի վաղ Ղազախստանի տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարությունը լրատվամիջոցներին զգուշացրել էր արտակարգ դրության պայմաններում կանխամտածված կեղծ տեղեկատվություն տարածելու համար քրեական և վարչական պատասխանատվության և ուժեղացված հսկողության մասին։
comment.count (0)