tert.am: Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես է գալիս հարևան երկրում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով լուծման օգտին, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։
«Մենք կողմ ենք բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը սահմանադրական և իրավական դաշտի և երկխոսության շրջանակներում, այլ ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ իրավիճակի կայունացման, առկա խնդիրների, այդ թվում՝ ցուցարարների օրինական պահանջների մեջ պարունակվող խնդիրների օպերատիվ լուծման քայլերը»,-ասվել է հայտարարությունում։
comment.count (0)