Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Նա Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները համարում է արտաքին ագրեսիա, նշելով՝ որ երկրում անկարգություններ առաջացրած ահաբեկչական խմբավորումները պատրաստվել են արտասահմանում։
«Ալմաթիի մոտ այժմ ընթանում է ահաբեկչական խմբավորումների համառ պայքար՝ ՊՆ օդադեսանտային ստորաբաժանումների հետ։ Ահաբեկիչների կողմից առգրավվել է Ալմաթիի օդանավակայանը և հինգ ինքնաթիռ»,-նշել է երկրի ղեկավարը։
comment.count (0)