Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում. Զախարովա |azatutyun.am|
15:15 - 28 մարտի, 2019

Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում. Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ի պատասխան:

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին հորդորել էր Կրեմլին դուրս բերել իր զորքը Կարակասից՝ զգուշացնելով, որ Վաշինգտոնը կարող է ցանկացած քայլի դիմել՝ այդ նպատակին հասնելու համար:

«Մեր մասնագետները Վենեսուելա են մեկնել ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրով», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ռուսները Կարակասում կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Ռուսական ռազմական ինքնաթիռները՝ մոտ հարյուր զինվորների հետ, Վենեսուելա էին ժամանել այս շաբաթասկզբին՝ էլ ավելի խորացնելով երկրի ներքաղաքական ճգնաժամը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել