Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ մտադիր են այցելել Դոնբասի շփման գիծ |armenpress.am|
16:24 - 15 հունվարի, 2022

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ մտադիր են այցելել Դոնբասի շփման գիծ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ:

Այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ քան փետրվարին:

«Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,-հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

 Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 17-ին կայցելի Կիև, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել