ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը. Զաս |1lurer.am|
11:57 - 17 հունվարի, 2022

ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը. Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ամբողջ անձնակազմը դուրս կբերվեն Ղազախստանի տարածքից և կտեղափոխվեն իրենց մշտական ​​տեղակայման վայրեր»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հաղորդում է ТАСС-ը։

Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաքգլուխների», գուցե և տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր»։

Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, «նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը»։

«Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաև Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել