Լրատվադաշտում տարածվում է լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավոր տիկին Դավոյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկ»՝ Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղկի լուսանկար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը:
«Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
Տիկին Դավոյանն արդեն տեղյակ է խնդրի վերաբերյալ և պատրաստակամ է այսուհետ անձամբ հետևողական լինել տեսչական մարմնի աշխատանքի նկատմամբ:
Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում:
Տեղեկացնեմ նաև, որ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերի ժամանակ հաճախ պարզվում է, որ փողոցներում վաճառվող ծաղիկները հավաքված են ոչ թե բնության գրկից, այլ աճեցված են ջերմոցներում»,-գրել է նա։
comment.count (0)