Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|
16:51 - 25 հունվարի, 2022

Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեդիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը պլանավորում են հունվարի վերջին ստեղծել Ուկրաինայի օգնության հիմնադրամ՝ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 47 միլիոն դոլար) ֆինանսավորմամբ երեք տարվա ընթացքում:

Հունվարի 25-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ոչ վերահսկելի տարածքների հարցերով նախարարության մամուլի ծառայությունը: «Խոսքը վերաբերում Է «Գործընկերություն հանուն ուժեղ Ուկրաինայի» միջազգային հիմնադրամի ստեղծմանը:

Դա Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի եւ Շվեդիայի ընդհանուր նախաձեռնությունն Է: Այս ամսին պլանավորվում Է հիմնադրամի աշխատանքի պաշտոնական մեկնարկը: Հունվարի 31-ին պետք Է կայանա համաձայնագրի ստորագրումը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիմնադրամի գործունեության նպատակն Է համայնքների երկարաժամկետ կայուն զարգացման եւ կայունության բարձրացման օժանդակումը, որոնք տուժել են «ռուսական ագրեսիայից», հետագա Էսկալացիայի կանխումը եւ Կիեւի կարծիքով՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների սահուն եւ անարգել սոցիալական, տնտեսական եւ քաղաքական վերաինտեգրացման նախապատրաստումը:

Հինմադրամ ստեղծելու մտադրության մասին հիմնադիր երկրները հայտարարել են 2021 թվականի օ՛գոստոսին: Նրանք հույս ունեն, որ հիմնադրամը կմեղմացնի Ռուսաստանի «ապակայունացնող ներգործությունը» Դոնբասում: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ հիմնադրամն աշխատանքը կսկսի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել