armtimes.com: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը նշանակվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ինքը Չոբանյանը։
Նշենք, որ ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես միություն է, որը միավորում է 100-ից ավելի ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։
Ընկերության նախկին տնօրենը՝ Կարեն Վարդանյանը, մահացել է 2020 թվականին։ Նրանից հետո տնօրեն է նշանակվել Ռաֆֆի Քասարջյանը։
Հայկ Չոբանյանը 2019-2021 թթ-ին եղել է Տավուշի մարզպետ։ 2021 թվականի ապրիլից մինչև 2021-ի հոկտեմբեր ամիսը՝ զբաղեցրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
comment.count (0)