Մեդվեդևը խոսել է անվտանգության երաշխիքներից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների մասին |tert.am|
11:11 - 27 հունվարի, 2022

Մեդվեդևը խոսել է անվտանգության երաշխիքներից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների մասին |tert.am|

tert.am: Սպառազինման մասին տարատեսակ պայմանագրերից դուրս գալը միշտ վատ որոշում է, սակայն եթե ԱՄՆ-ն Ռուսաստանին ռազմավարական անվտանգության երաշխիքներ չտա, ապա նման պայմանագիրների երկարաձգման մասին, ինչպես օրինակ՝ ռազմակվարական հարձակողական սպառազինման սահմանափակման հարցում, բավականին բարդ կլինի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը:

«Ինչ վերաբերում է տարբեր համաձայնագրերից դուրս գալուն, գիտեք դա միշտ վատ է: Մենք միշտ բացասական ենք վերաբերվում դրան: Եվ ավելին, ռազմավարական հարձակողական սպառազինման սահմանափակման մասին համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և որը երկարաձգվել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի կողմից, կարևոր փաստաթուղթ է: Եվ շատ լավ է, որ հաջողվել է դա անել, քանի որ նախորդ վարչակազմի հետ այս մասով ոչինչ չստացվեց անել»,- ասել է Մեդվեդևը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել