Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ   |armenpress.am|
13:15 - 27 հունվարի, 2022

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն 719 հազար դոլարի չափով դրամաշնորհ։  Կառավարությունը հավանություն տվեց համապատասխան համաձայնագրի ստորագրմանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրի նպատակը հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումն է:

«Ծրագիրը միտված է 5-6 ուղղություններով աշխատանքներ իրականացնելուն։ Ծրագրով նախատեսվում է մոտ 20 շենքում էներգախնայողության մակարդակի աճի մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել, որը կբերի էներգիայի 50 տոկոսի խնայողության»,- նշեց նախարարը:

Նա նշեց, որ ծրագիրն արդեն մեկ փուլով իրականացվել է, և բավական լավ արդյունքներ են գրանցվել։

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման ժամկետը երկու տարի է, սակայն եթե չկարողանան այդ ժամանակահատվածում ավարտել, ապա ժամկետն ավելացնելու հնարավորություն կա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել