Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան
15:35 - 28 հունվարի, 2022

Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:

«Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով:

Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին»,- ասված է շնորհավորական ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել