Իրականացվում են լաբորատոր հետազոտություններ՝ անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով․ Կենդանաբանական այգի
18:54 - 30 հունվարի, 2022

Իրականացվում են լաբորատոր հետազոտություններ՝ անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով․ Կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։

«Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։

Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ նման գործողություններից, որոնք խանգարում են այգու կանոնավոր աշխատանքին, ինչի արդյունքում տուժում են կենդանիները։

Այգու խնդիրները գտնվում  են կառավարման խորհրդի ուշադրության ներքո, որոնք պարբերաբար քննարկվում և դրանց լուծման համար, այգու տնօրինության հետ համատեղ, մշակվում են համապատասխան գործողություններ:

Անգղների անկման հետ կապված դեպքերը նույնպես քննարկվել են կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի ընթացքում: Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել