Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով համապատասխանում է նախագահի պաշտոնին |hetq.am|
17:35 - 01 փետրվարի, 2022

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով համապատասխանում է նախագահի պաշտոնին |hetq.am|

hetq.am: Հանրապետության նախագահի իշխող ուժի թեկնածուն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը հերքում է մամուլի այն տեղեկությունները, թե Խաչատուրյանի թեկնածությունն առաջ է քաշել իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նրա խոսքով՝ Սուքիասյանը որևէ կերպ ներգրավված չէ ՔՊ վարչության քնարկումներին, քանի որ վարչության անդամ չէ:

Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ ՔՊ վարչությունում այլ թեկնածուներ ևս քննարկվել են, այդ թվում՝ իր թեկնածությունն են առաջադրել, սակայն ինքն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

«Երկար քննարկումներից հետո էդ որոշումը կայացրինք, դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց իր թեկնածությունը: Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք գտել, որն իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ համապատասխանում է և բավական լավ կիրականացնի էն պարտականությունները, որ նախատեսվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ըստ Սիմոնյանի՝ մի քանի հոգու կողմից է առաջադրվել Խաչատուրյանի թեկնածությունը, սակայն անուններ չկարողացավ մտաբերել:

Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին, Սիմոնյանն ասաց.

«Մենք ում էլ ներկայացնեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր, մենք տեսել ենք ընդդիմության թեկնածուներին: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, կարող եմ իրենց հանգստացնել, նաև չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում են ու գալիս են քննարկումներին ուստի ընդդիմությունն ունի ընտրելու իր ձևը, մենք՝ մերը: Մենք լավ ընտրություն ենք կատարել, ինչի համար ուրախ եմ»,- ասաց նա:

Սիմոյանը, սակայն, քիչ հավանական համարեց, որ նախագահն առաջին փուլով ընտրվի, կարծում է, որ Խաչատուրյանը կընտրվի երկրորդ փուլով:

Նշենք, որ Վահագն Խաչատուրյանն այսօր խորհրդարանում հանդիպում էր իշխանական պատգամավորների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել