Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին

ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը այս տարվա հունվարի 24-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին։

Համաձայն համապատասխան ծրագրի միջոցառման՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսների համար հատկացված դրամական միջոցները բաշխվել են Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով։ 

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնել է փետրվարի 1-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով