Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը |armenpress.am|
14:09 - 10 փետրվարի, 2022

Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և համանախագահող երկրները, ակտիվ լինելու դեպքում, կարող են կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք: Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է, և, կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները ակտիվ լինելու դեպքում կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի հնարավորություն լինի երկարաժամկետ լուծում գտնել:

«Քանի դեռ լուծում չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում գտնենք»,- եզրափակեց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել