ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ գազի մատակարարումները Եվրոպա ավելացնելու համար |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերը Twitter-ի իր միկրոբում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Արդյունավետ զրույց ունեցանք նախագահ Ալիևի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության և Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման վերաբերյալ հարցեր, ներառյալ՝ էներգետիկ շուկաների համար դրա հետևանքները»,- նշել է Ստոլտենբերգը:

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ «գազի մատակարարումների ծավալի ավելացման և Եվրոպայի համար էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար լինելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով