ՀՀ ՊՆ ղեկավարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկվել են ոլորտում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
19:21 - 16 փետրվարի, 2022

ՀՀ ՊՆ ղեկավարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկվել են ոլորտում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի): Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև  տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել