Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածները միմյանց կապող Բաբաջանյան փողոցը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ փետրվարի 17-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը։

Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք ուղղված են քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի սահուն ընթացքի ապահովմանը: Մասնավորապես, ի թիվս այս թեմաների, քննարկվել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի վերակառուցման հարցը։ Թեև այն ներառված չի եղել Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցման շրջանակներում, սակայն փողոցն ունի կարևոր նշանակություն։

Շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ կերկարաձգվեն նաև ճանապարհահատվածի կառուցման վերահսկողության պայմանագրի ժամկետները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով