Դոնբասում իրավիճակը, ցավոք, գնում է դեպի պատերազմ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Ցանկացած պահի կարող է սկսվել լայնամասշտաբ հարձակում։ Իրավիճակը ծայրաստիճան կրիտիկական է»,- նշել է նա` հավելելով, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կարևոր ենթակառուցվածքներից յուրաքանչյուրը հսկվում է․ Դոնեցկը պատրաստ է հնարավոր ահաբեկչություններին։
Պուշիլինը չի բացառել, որ հարյուր հազարավոր մարդիկ Դոնբասից Ռուսաստան կտեղափոխվեն. դա արվում է հնարավորինս շատ մարդկանց պաշտպանելու համար։
Պուշիլինը հայտնել է նաև, որ «ուկրաինացի դիվերսանտների կողմից շփման գիծը հատելու փորձեր են եղել, որոնք կասեցվել են»։
Ավելի վաղ Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ փետրվարի 18-ից կազմակերպվում է բնակչության զանգվածային, կենտրոնացված տարհանում դեպի Ռուսաստան։
comment.count (0)