Փետրվարի 18-ի երեկոյից ի վեր Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության գրեթե 29 հազար բնակիչ հատել է Ռուսաստանի հետ սահմանը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբից։
«Փետրվարի 18-ի երեկոյից ՌԴ-ի հետ սահմանը հատել է գրեթե 29000 բնակիչ: Փետրվարի 19-ի առավոտյան ժամը 8-ից մինչև փետրվարի 20-ի առավոտյան ժամը 8-ը տարհանվել է 4107 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում գործում է 61 տարհանման կետ։ Ներգրավված է 219 ավտոբուս և 1 գնացք։
Միևնույն ժամանակ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը լրագրողների հետ զրույցւմ հայտնել է, որ ավելի քան 40 հազար փախստական Դոնբասից արդեն ժամանել է Ռուսաստան:
«Այժմ նրանք հիմնականում գտնվում են Ռոստովի մարզում», - ասել է Չուպրիյանը՝ հավելելով, որ տարհանվածների համար 92 ժամանակավոր բնակության կենտրոն է ստեղծվել։
Մոտ երկու հազար մարդ էլ գնացել է Վորոնեժի և Կուրսկի շրջաններ։ Չուպրիյանի խոսքով՝ գիշերը տարհանված բնակիչներով երեք գնացք է մեկնել։
comment.count (0)