armtimes.com: Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Մոլդովան ևս փակում է իր օդային սահմանները՝ տեղական ժամանակով 13:00-ից սկսած (ՀՀ ժամանակով 14:00):
Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան այսօրվանից անորոշ ժամանակով փակում է իր երկրի օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար:
Մոսկվայի բոլոր օդանավակայաններում ընդհանուր առմամբ արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 200 չվերթ:
comment.count (0)