Երկրապահ կամավորական միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Դավիթ Տոնոյան

aysor.am:  Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք հերոսամարտում, և հաղթանակը բերել է խաղաղություն, այսօր՝ Երկրապահի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հարցին, թե Երկրապահ կամավորականների միության ներկայիս կարգավիճակը նրան բավարարո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Երկարապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու։ Դա մեր ժողովրդի ցասումն է՝ ընդդմեմ մեր երկրի անվտանգությանը»։

Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե Պաշտպանության նախարարությունը շարունակո՞ւմ է համագործակցել Երկրապահ կամավորականների միության հետ, նախարարը դրական պատասխան տվեց. «Անպայման շարունակում է, անպայման։ Ինչպե՞ս կարող է ամենակարևոր հասարակական կառույցի հետ չհամագործակցենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով