Հունգարիան Ուկրաինային զենք չի ուղարկի, բայց կօգնի այնտեղի փախստականներին․ Հունգարիայի վարչապետ
22:09 - 27 փետրվարի, 2022

Հունգարիան Ուկրաինային զենք չի ուղարկի, բայց կօգնի այնտեղի փախստականներին․ Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի շահերից է բխում հեռու մանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ վերահաստատելով, որ Հունգարիան հարևան Ուկրաինային զենք չի ուղարկի, բայց կօգնի այնտեղի փախստականներին։ Գրում է Reuters-ը։

Պետական հեռուստաընկերությամբ Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը կկենտրոնանա Հունգարիայի շահերի վրա և կընդունի որոշումներ, որոնց թույլ կտան դուրս մնալու հակամարտությունից։ Նա նաև ասել է, որ չպետք է լինեն այնպիսի սանկցիաներ, որոնց համար մենք վերջում վճարելու ենք, անգամ եթե հակամարտությունից դուրս ենք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել