ԱԺ-ն մարտի 1-ի հերթական նիստի ավարտից հետո կանցկացնի լրացուցիչ նիստ |armenpress.am|
16:12 - 01 մարտի, 2022

ԱԺ-ն մարտի 1-ի հերթական նիստի ավարտից հետո կանցկացնի լրացուցիչ նիստ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը մարտի 1-ին ժամը 18:30-ից մինչև 20:00-ն կանցկացնի լրացուցիչ նիստ:

Մարտի 1-ի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն առաջարկեց մարտի 1-ին ժամը 18:30-20:00-ն ավելացնել ևս մեկ նիստ: Նա խնդրեց առաջարկը դնել քվեարկության:

Մարտի 1-ի չորրորդ հերթական նիստից հետո մեկ լրացուցիչ նիստ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Խորհրդարանն այժմ քննարկում է Հաշվեքննիչ պալատի հանձնաժողովի նախագահի  պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը:

Ժամը 16:30-ից մինչև 18:00-ն ԱԺ-ում հայտարարությունների ժամ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել