Հռոմի Պապն անդրադարձել է Ուկրաինայում կատարվող իրադարձություններին։ Նա սարսափով է խոսել երեխաների, անմեղ մարդկանց և անզեն քաղաքացիների սպանությունների մասին և կոչ արել վերջ տալ «անընդունելի զինված ագրեսիային, քանի դեռ այն քաղաքները չի վերածել գերեզմանների»։ Այս մասին գրում է vaticannews-ը։
«Աստծո անունով, թող լսելի լինեն նրանց աղաղակները, ովքեր տառապում են, և թող դադարեն ռմբակոծություններն ու հարձակումները: Թող իրական ու վճռական կենտրոնացում լինի բանակցությունների վրա, իսկ մարդասիրական միջանցքները լինեն արդյունավետ ու անվտանգ։
Աստծո անունով խնդրում եմ ձեզ․ վե՛րջ տվեք այս կոտորածին»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:
comment.count (0)