Հայտնի են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամության թեկնածուները

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ 

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է թվով 10 թեկնածուների կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են թվով 9-ը:

Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝

  1. Արսեն Սարդարյան
  2. Լիլիթ Երեմյան
  3. Դավիթ Հակոբյան
  4. Ռաֆիկ Գրիգորյան
  5. Արտյոմ Գեղամյան
  6. Գուրգեն Աֆրիկյան
  7. Արման Զրվանդյան
  8. Լուսինե Հակոբյան
  9. Անահիտ Մանասյան

Հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվի հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն