civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում քննադատական գրառումներ է արել ՄԱԿ-ի և Եվրամիության պաշտոնյաների հասցեին։
«Երեկ և այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արևելքում. Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար». 3 զոհ և 14 վիրավոր կա Արցախում»,- գրել է նա։
«Ավելի քան երկու շաբաթ Արցախը առանց գազի է ցրտաշունչ եղանակին։ Պայմանները մոտ են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ Աշխարհը աներևեկայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»,- գրել է Մնացականյանը և շարունակել, որ այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդին սպառնացող շարունակական գոյութենական վտանգի մասին։
«Նրանց պայքարը միշտ եղել է իրենց հողում գոյատևման և անվտանգության համար: Արցախը Ադրբեջանի իրավազորության ներքո կնշանակի Լեռնային Ղարաբաղ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել իր այդ նպատակը»։
«Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանում և Վլադանկա Անդրեևան [ՄԱԿ-ի ներկայացուցիչը Ադրբեջանում – ՍիվիլՆեթ] իրեն հյուրընկալածների հետ խնջույք է անում Շուշիում, երբ բլուրից մի քանի կիլոմետր ներքև Ստեփանակերտում հայերը ծանր վիճակում են։ Պատգամը տպավորիչ է՝ ՄԱԿ-ի աշխատակիցները տոնում են մարդասիրական ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Սրտխառնիչ է»։
«Իսկ ՄԱԿ-ի խոսնակը լուսավորում է աշխարհին և [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար] Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով «կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը… Լո՞ւրջ։ Կոնկրետ ո՞ր կողմերին է հորդորում: Հորդորում են Լեռնային Ղարաբաղի հայերին, որ իրենք իրենց հումանիտար աղետ չպատճառե՞ն։ Որ իրենք իրենց դեմ կրակ չբացեն ու դրոններ չօգտագործե՞ն։ Այդպիսի պահերին է, որ լռությունն ավելի արժեքավոր է»։
Շարունակությունը՝ civilnet.am-ում
comment.count (0)