ՔՊ-ն հաղթել է Վեդիի ավագանու ընտրություններում
09:40 - 28 մարտի, 2022

ՔՊ-ն հաղթել է Վեդիի ավագանու ընտրություններում

Երեկ՝ մարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ըստ նախնական տվյալների՝ քվեարկելու իրավունք ունեցող 37 015 քաղաքացիներից մասնակցել է 23 378-ը կամ 63,16%-ը։ ՔՊ-ն հավաքել է 13 139 ձայն կամ 35,59%-ը, իսկ «Իմ հզոր համայնք»-ը՝ 9 694 ձայն կամ 26,18%-ը։

Համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածուն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ Սպարտակ Թարթիկյանը։

Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 16-ին Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ։ 

Վեդիում 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 42.86% ձայների քանակով, ՔՊ-ն 2-րդ տեղում էր 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը երրորդ տեղում՝ 16.31%-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել