Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ․ Փաշինյանը՝ ԱԻ նախարարի ձերբակալման մասին |hetq.am|
14:05 - 31 մարտի, 2022

Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ․ Փաշինյանը՝ ԱԻ նախարարի ձերբակալման մասին |hetq.am|

hetq.am: Կառավարության մարտի 31-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալմանը։

«Այս շաբաթ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում հարուցված քրեական գործի շրջանակում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, ձերբակալված է նաև ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք։ Ուզում եմ արձանագրել և իմ վերաբերմունքը արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողական և սկզբունքային պահենք, ինչը դեռևս որևէ բան չի նշանակում, որովհետև պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան, և միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ դրանից հետո կարելի է որևէ եզրակացություն անել։ Համոզված եմ, որ նախաքննությունը օբյեկտիվ կընթանա, օրինականության տառին և ոգուն համապատասխան, և բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված պատիժ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ քրեական գործը կապված է ԱԻՆ-ում վերջին 1,5 տարվա իրադարձությունների հետ։

Հիշեցնենք, որ քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել