news.am: Այս պահին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տեսանելի են բազմաթիվ խնդիրներ, շենքի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք, նոր ստեղծված կացարանները՝ նույնպես: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետրանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյանը:
Նրա խոսքով, այս պահին ՀՈԱԿ-ում կա երեք լուրջ խնդիր. «Առաջինը, սպառված էին մի շարք դեղամիջոցներ եւ բժշկական նյութեր, ինչը վիրահատական միջամտությունները դարձնում էին անհնարին: Հրատապ մրցույթ է հայտարարվել, այս շաբաթվա մեջ կմատակարարվեն դեղամիջոցները: Երկրորդ խնդիրը, մեքենաներից մեկը լրիվ խափանված է, եւ երրորդը, չի գործում կարանտինային հատվածի օդափոխության համակարգը»,-ասաց Բեգոյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց. «Արդեն հասկանալի է, որ դեղեր չեն ձեռք բերել: Այսինքն չեն հայասկանո՞ւմ, որ դեղերը պահեստում քիչ է, պետք է դեղեր ձեռք բերեն: Միտումնավոր սաբոտաժ են անում: Այնպես որ, այն որոշումը, որ պետք է տնօրենին փոխել, եւս մեկ անգամ համոզվում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Ի՞նչ է նշանակում՝ դեղ չեն առել: Դա դեռ դեկտեմբերին պետք է մրցույթի դրած լինեին, առած լինեին»:
comment.count (0)