Հռոմի պապը դատապարտել  է «Բուչայի ջարդը»
 |factor.am|
16:48 - 06 ապրիլի, 2022

Հռոմի պապը դատապարտել է «Բուչայի ջարդը» |factor.am|

factor.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «Բուչայի կոտորածը» և համբուրել ուկրաինական դրոշը, որն ուղարկվել է քաղաքից, որտեղ մոտ տարածությունից կրակված, կապկպված մարմինները լցված են եղել փողոցներում այն բանից հետո, երբ ռուսական զորքերը նահանջել են, գրում է Reuters-ը:

Կիևի մերձակայքում գտնվող Բուչայում տեղի ունեցած սպանությունները համաշխարհային բողոքի և Արևմուտքից Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցների խոստումների պատճառ են դարձել։

«Ուկրաինայի պատերազմից վերջին լուրերը, թեթևացում և հույս բերելու փոխարեն, բերեցին նոր դաժանություններ, ինչպիսին է Բուչայի կոտորածը։ Դադարեցրե՛ք այս պատերազմը, թող զենքերը լռեն, վերջ տվեք մահ ու ավերածություն սերմանել»,- ասել է Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ամենշաբաթյա ընդունելության ժամանակ՝ դատապարտելով դաժանությունը խաղաղ բնակիչների, անպաշտպան կանանց ու երեխաների հանդեպ։

Հիշեցնենք՝ Կրեմլն ասում է, որ պնդումները, թե ռուսական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարել՝ մահապատժի ենթարկելով խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ Բուչայում, «հրեշավոր կեղծիք» են, որոնց նպատակն է նսեմացնել ռուսական բանակին: Ֆրանցիսկոսն հայտարարել է, որ երեքշաբթի Բուչայից իրեն բերվել է դրոշ, որի վրա գրություններ և խորհրդանիշներ են եղել:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել