ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով |1lurer.am|
13:33 - 08 ապրիլի, 2022

ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով |1lurer.am|

1lurer.am: 14 տարի անց «Մարտի 1-ի» գործով արդարացվեց նաև այժմ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ճանաչեց Արզումանյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արզումանյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Արզումանյանը 2009-ին մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման:

Նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, և նա ազատ էր արձակվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել