Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում|factor.am|

factor.am: Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նա կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի Մոսկվա փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, գրում է VOA-ն:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ավստրիայի կանցլերի այցը։ Նեհամերն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորության և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին։

«Մեզ անհրաժեշտ են մարդասիրական միջանցքներ, հրադադար և ռազմական հանցագործությունների լիարժեք հետաքննություն»,- գրել է կանցլերը Twitter-ում։

Մինչ այդ, շաբաթ Նեհամերը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ դատապարտելով ռուսական ագրեսիան և խոստանալով քաղաքական և հումանիտար աջակցություն։ Ավստրիան չեզոք երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ուկրաինային զենք չի մատակարարում։ Հաղորդվում է, որ կանցլերի այցը համաձայնեցվել է ԵՄ առաջնորդների հետ, որի մասին տեղեկացվել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով