ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար
13:13 - 22 ապրիլի, 2022

ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար

Ապրիլի 20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Դեսպանը քաջալերեց ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունեց աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել