factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կոսովոյի օրինակով անդրադարձել է ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ լավ ծանոթ եմ, անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը <…>, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։
«Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,- հարցրել է Պուտինը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։ «Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»:
comment.count (0)