ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արտաշատի համայնքապետի հետ քննարկել է համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր
08:51 - 27 ապրիլի, 2022

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արտաշատի համայնքապետի հետ քննարկել է համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը՝ Տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանի, օգնականների, ՏՄ Արարատի տարածքային բաժնի պետ Ա. Ալեքսանյանի ու քաղաքաշինության մասնագետների ուղեկցությամբ ապրիլի 26-ին այցելել է Արարատի մարզ։

ՏՄ ղեկավարը այցի ընթացքում Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ հետևել է Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ գյուղական համայնքում «Համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարված շինարարարական աշխատանքների նկատմամբ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող ստուգման գործընթացին։

Այցի շրջանակում ՏՄ ղեկավար Գ․Շախբազյանն Արտաշատի համայնքապետ Կ․Մկրտչյանի հետ քննարկել է համայնքում իրականացվող նաև սուբվենցիոն այլ ծրագրերին, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր։

Նշենք, որ սուբվենցիոն ծրագիրը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն հորիզոնական համագործակցության մի ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում է պետական բյուջեից։

Եվ այս առումով ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարարական աշխատանքների կատարման ընթացքը լինելու է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի խիստ վերահսկողության ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել