Ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին. Արթուր Վանեցյան
 |tert.am|
20:30 - 29 ապրիլի, 2022

Ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին. Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Պայքարի հերթական օրն է, այսօր ավելի շատ մարդ կա մեզ հետ: Այս մասին Ազատության հրապարակից մեկնարկող երթից առաջ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշեց՝ այս շարժումը մեր բոլորինն է, բոլոր այն մարդկանցը, ով սիրում է Հայաստանը և Արցախը։

Վանեցյանը ընդգծեց՝ խաղաղություն են բերելու երկրին և ժողովրդին։

«Երբ ասում են՝ ընդդիմությունն իր գործողություններով բերելու է քաղաքացիական բախումների, հիմա պաշտոնապես ասում եմ, որ ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել