armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր Է համարել, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր Է խաղում ուկրաինական ճգնաժամի Էսկալացիայի հարցում: «(Հավանաբար), ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ հանգեցրեց Կրեմլի հակազդեցությանը:
Ցասումը, չգիտեմ, հրահրված Էր արդյոք, բայց, հավանաբար, նպաստել Է»,- մայիսի 3-ին ասել Է նա Corriere della Sera թերթի գլխավոր խմբագիր Լուչանո Ֆոնտանայի հետ կայացած զրույցի ժամանակ: «Չի կարելի կարծել, թե մեկ ազատ պետություն կարող Է պատերազմ վարել մի այլ ազատ պետությունում»,- ասել Է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով «Էպիզոդներով երրորդ համաշխարհային պատերազմի» մասին իր թեզիսը: «Ես լոկ արձանագրում եմ իրականությունը. Սիրիա, Եմեն, Իրաք, Աֆրիկայում մի պատերազմ Է մյուսի հետեւից: Եվ բոլորի հետեւում կանգնած են միջազգային շահերը,- շարունակել Է քահանայապետը:- Ուկրաինայում ուրիշներն են հակամարտություն ստեղծել»:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը «հին փաստարկ» Է համարել ուկրաինցիների արձագանքը Դոնբասի իրադարձություններին: «Միակ բանը, որ մեղադրում են ուկրաինացիներին, նրանց արձագանքն Է Դոնբասի (անկախության փորձերին), բայց դա 10 տարի առաջ Էր, դա հին փաստարկ Է»,- կարծում Է նա: Ֆրանցիսկոս պապը նաեւ պարզաբանել Է, թե ինչու Է հրաժարվել աղոթք կարդալուց եկեղեցական թափորի ընթացքում, երբ խաչը, նրա որոշմամբ, կրում Էին կանայք Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Այն ժամանակ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները դեմ են հանդես եկել, ինչի պատճառով աղոթքից ստիպված Է եղել հրաժարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)