1lurer.am: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Հայկ Ցիրունյանի օրենսդրական նախաձեռնությանը։
«Խնդիրն այն էր, որ օրենքի գործող ձևակերպումներով՝ գնման իրավունքի հնարավորությունը տրված էր միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքում, իսկ բնակելի տների դեպքում նման հնարավորություն չկար: Ու հաշվի առնելով, որ մենք սահմանափակել ենք եկամտահարկի վերադարձի համակարգը և շեշտը դրել ենք մարզերում իրականացվող շինարարության վրա, որովհետև այնտեղ բնակելի տների կառուցումն ավելի տարածված է, այս փոփոխությունն ավելի անհրաժեշտ ու հրատապ է դառնում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց Թունյանը:
comment.count (0)