Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
17:30 - 21 մայիսի, 2022

Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը  տեղեկացնում է, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ավելի վաղ Բաբայանը  տեղեկացրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։ 

Նա գրել էր, որ Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկության ավարտից հետո, թեեւ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս բերման են ենթարկել։ Բաբայանը նշել էր, որ գործողությունն առնչվում է այն տեսանյութին, որը որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվական կայքերում։ Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում էր՝ Վանեցյանի օգնականը գումար է տալիս ինչ-որ տիկնանց, որոնցից մեկը, ինչպես լսվում էր տեսանյութում, Արամ Գրիգորյանին հարց էր տալիս «տաքսու գումարի» մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել