ՀԱՊԿ անդամ երկրներն ունակ են պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը․ Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններն ունակ են պաշտպանելու իրենց ինքնիշխանությունն, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նման սպառնալիքների առաջացման դեպքում, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ոչ մի կասկած չկա, որ, եթե անվտանգության սպառնալիք լինի պետություններին, ՀԱՊԿ-ում համապատասխան որոշումներ կկայացվեն», – ասել է Զասը «Ռոսիա 1» ռուսական հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն