Սաուդյան Արաբիան Թուրքիա մեկնելու արգելք է սահմանել |ermenihaber.am|
09:19 - 24 մայիսի, 2022

Սաուդյան Արաբիան Թուրքիա մեկնելու արգելք է սահմանել |ermenihaber.am|

ermenihaber.am: Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի հետ նկատմամբ։

Սաուդյան Արաբիայի անձնագրային գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել 16 երկիր՝ տվյալ երկրներում Covid-19-ի դեպքերի աճի պատճառով:

Սաուդական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել դեպի Թուրքիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Աֆղանստան, Հնդկաստան, Եմեն, Սոմալի, Եթովպիա, Կոնգոյի Դեմոկրատական​​Հանրապետություն, Լիբիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Հայաստան, Բելառուս և Վենեսուելա:

Արգելքի ժամկետների վերաբերյալ որևէ հստակեցում չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել