Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով
 |civilnet.am|
19:06 - 25 մայիսի, 2022

Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 25-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունները հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու։

ՍիվիլՆեթը Ազգային ժողովից պարզեց, թե ինչ օրակարգով է ընդդիմությունը պատրաստվում գնալ խորհրդարան։

Ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընդունել հայտարարություն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։

Ըստ հայտարարության՝ «Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»։

Փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները խորհրդարան են վերադառնում այլ օրակարգով:

Ավելի վաղ, ընդդիմադիրներից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, թե ինքը գործ չունի այն խորհրդարանում, որտեղ խոսվում է «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին», ինչպես նաև նշել էր, որ «եթե չհաջողեն, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չի վերադառնա», իսկ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ խորհրդարան վերադառնալու են «բացառապես իրենց օրակարգով»։

«Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք։ Եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում։ Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը»,- հայտարարել էր Սաղաթելյանը։

 
Առավել մանրամասն՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել