Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում |armenpress.am|
12:30 - 31 մայիսի, 2022

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը եւ Արաբական Միացյալ էմիրությունները (ԱՄէ) մայիսի 31-ին Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: The Jerusalem Post թերթի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրման շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96 տոկոսի մաքսատուրքերը, ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը:

Հրատարակությունը նշում է, որ դա առաջին նման համաձայնությունն է հրեական պետության եւ արաբական երկրի միջեւ: Ապրիլի 1-ին Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի դիվանատունը հայտնել է, որ Իսրայելը եւ ԱՄէ-ն ավարտել են բանակցություներն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Բացի դրանից, երկու պետությունների միջեւ արդեն գործում են ավիացիոն հաղորդակցության, անայցագիր ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության համաձայնագրերը, ինչպես նաեւ փոխըմբռնման շուրջ մի շարք հուշագրեր:

2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեց փաստաթղթեր ԱՄէ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների նորմալացման շուրջ: Արեւմուտքում եռակողմ գործարաքն ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄէ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել