Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների միջև․ Միրզոյան |civilnet.am|
14:47 - 09 հունիսի, 2022

Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների միջև․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: «Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև, կապ, որ Թուրքիան է փորձում գտնել կամ ընդգծել յուրաքանչյուր առիթով»․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հունիսի 9-ի համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ուրախ է Թուրքիայի բարձրագույն իշխանությունից լսել հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին, սակայն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործըթնացը կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ, ըստ Միրզոյանի, կառուցողական չէ։

«Կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ մենք այլ պատկերացումներ ունենք տեմպի մասին»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունններում տարբեր ուղղություններով դիրքորոշումները չեն համընկնում։

«Հնարավաոր չէ չանդրադառնալ Ղարաբաղի հակամարտությանը, քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն ձևաչափը, որն ստեղծվել է՝ խաղաղ կարգավորում գտնելու նպատակով», -հայտարարեց Միրզոյանը՝ շեշտելով, որ որոշակի դրական տեղաշարժ կա տարածաշրջանային, տրանսպորտային ապաշրջափակման առումով։

Իր խոսքում Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատված ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ եղած վիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինուժի կողմից Փառուխ գյուղ ներխուժմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել